ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր մեղքերն են շատացել, ոչ թե թշնամին է հզորացել

Մեր մեղքերն են շատացել, ոչ թե թշնամին է հզորացել
26.09.2023 | 15:20

«Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) նման միտք է հայտնել. «Եթե դեմքով շրջվենք դեպի Աստված, կվերադարձնենք մեր բանակի երբեմնի փառքը»:

Շատ տեղերում քննադատություն և ծաղր նկատեցի, շատ քիչ տեղերում՝ համակարծություն:

Մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ, որ մեր մեղքերն են շատացել, ոչ թե թշնամին է հզորացել:

Այդ մեղքերի ձգտումից էլ ձևավորվել է արտաքին քաղաքական կուրսը դեպի Արևմուտք, որտեղից մեզ քարոզում են անաստվածություն, եսակենտրոնություն, փող աշխատելու անհագ ցանկություն (կարևոր չէ, թե ոնց), ուրիշի ցավի նկատմամբ անտարբերություն, զվարճություն, զեխություն և նմանատիպ այլ բաներ:

Թարմ օրինակը. Երևանում 30%-ով աճել են բնակարանների վարձերը, սա չի կարող հետևանք չունենալ: Մարդու արյան հաշվին փող աշխատելը չի կարող հենց այնպես անցնել:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 4246

Մեկնաբանություններ